Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել

13:37 • 04.02.24

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։24-ին, մարվել՝ 02։06-ին։ Ավտոմեքենան այրվել է։