Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի` միջինում 8143 դեպք

15:13 • 04.02.24

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է՝ «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք:

Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143: Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել: