Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են

11:19 • 04.02.24

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կործանվել է Ավիացիոն անվտանգության գլխավոր վարչությանը պատկանող ուղղաթիռը, փետրվարի 4-ին հայտնում է IHA-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարին։

Երկու օդաչուն զոհվել են, տեխնիկը վիրավորվել է:

Նախարարի խոսքով՝ ուղղաթիռը Հաթայի օդանավակայանից շարժվել է դեպի Գազիանթեփ օդանավակայան, սակայն տեղ չի հասել։