Գազայում զոհերի թիվը գերազանցել է 27,300-ը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27,365-ի, վիրավորների թիվը՝ 66,630-ի, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսրայելում, ըստ իշխանությունների վերջին տվյալների, զոհվել է շուրջ 1,2 հազար մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։










