Կյանքից հեռացել է Նամիբիայի նախագահը. 2 շաբաթ առաջ նրա մոտ քաղցկեղի բջիջներ էին հայտնաբերվել

11:10 • 04.02.24

Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը մահացել է հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղի բջիջներ էին հայտնաբերվել. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է պետության ղեկավարի պաշտոնակատար Նանգոլո Մբումբան:

Երկու շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ 82-ամյա Գեյնգոբի մոտ բուժզննման ժամանակ քաղցկեղային բջիջներ են ախտորոշվել և որ նա բուժման կուրս կանցնի։ Ընդգծվել էր, որ նա կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար՝ տարեվերջին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին։