Զելենսկին փոխել է Զապորոժիեի շրջանի ղեկավարին

18:15 • 04.02.24

Վլադիմիր Զելենսկին Իվան Ֆեդորովին նշանակել է Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջանի նոր ղեկավար։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակը հայտնել էր, որ նա այցելել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջանի զորամաս։

«Իվան Սերգեևիչ Ֆեդորովին նշանակել Զապորոժիեի շրջանային պետական վարչակազմի նախագահ»,- ասված է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հրամանագրի տեքստում։

Ավելի վաղ Զելենսկին իր հրամանագրով Յուրի Մալաշկոյին ազատել էր Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։