Չիլիում անտառային հրդեհները չեն մարում. զոհերի թիվը հասել է 112-ի (լուսանկարներ)

10:16 • 05.02.24

Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն։

«Վերջին տվյալներով 112 մարդ է զոհվել», - ասել է Մոնսալվեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ մինչ այժմ իդենտիֆիկացվել է միայն 32 դի։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հրդեհների պատճառով փետրվարի 5-ից երկրում երկօրյա սուգ է հայտարարել։

Ավելի վաղ Բորիչը արտակարգ դրություն էր հայտարարել Վալպարաիսո շրջանում։

A helicopter works on the zone of a forest fire in the hills in Quilpe comune, Valparaiso region, Chile.Firefighters at the Botanical Garden in Viña del Mar.Burned vehicles in Quilpue, Viña del Mar, Chile.A man helps a fellow resident cool down with bottled water as forest fires burn nearby.Residents being evacuated by the military in Valparaiso, Chile.Aerial view of burned vehicles in the El Olivar commune.A man puts out a forest fire on the zone of a forest fire in the hills in Quilpe comune, Valparaiso region.