Տոկաևը Ղազախստանի կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել

14:26 • 05.02.24

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության հաստատումը։

Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարվել է Ռոման Սկլյարին։

Կառավարության հրաժարականի որոշման պատճառը փաստաթղթում չի նշվում։