Ուկրաինայի հարվածի հետևանքով սպանվել է ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը

15:47 • 05.02.24

Փետրվարի 3-ին ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքին Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի հետևանքով սպանվել է ԼԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսեյ Պոտելեշչենկոն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի հարվածի զոհ է դարձել 28 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Նշվում է, որ հացաբուլկեղենի կետի վրա հարձակումը ենթադրաբար իրագործվել է HIMARS MLRS հրթիռով։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կարողացել են փլատակների տակից դուրս բերել 10 մարդու, բժիշկներն այժմ պայքարում են նրանց կյանքի համար։

Ինքնահռչակ ԼԺՀ-ում սուգ է հայտարարվել: