Խնդրեցի՝ թքելու մասին այլևս չխոսել, ներողություն եմ խնդրել, հույզերին եմ տրվել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

14:43 • 06.02.24

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի ժամանակ դարձյալ խնդրեց ընդդիմադիր գործընկերներին իր՝ քաղաքացու վրա թքելու մասին չխոսել։ Նա ասաց, որ ներողություն է խնդրել իր սխալ արարքի համար։

Ինչ վերաբերվում է քննադատություններին, որ ինքն իրավական պատասխանատվություն չի կրել, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ անձը բողոք չի ներկայացրել։

«Ես այդ արանքն անընդունելի եմ համարում, եզրակացություն եմ արել, որ հույզերին եմ տրվել»,- հավելեց ԱԺ նախագահը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին էլ ԱԺ խոսնակը հիշեցրեց․«Եթե այդքան պարկեշտ եք։  Ձեզ համար օրենքն այդքան կարևոր է, Ձեր կուսակից Պողոս Պողոսյանի գլուխն այնքան զուգարանակոնքին հարվածեցին, որ մահացավ, ի՞նչ արեցիք դուք դրանից հետո։ Մի խոսեք դրա մասին»,- նշեց նա։