Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի, ընտրություններ չեն լինի. ազգային անվտանգության քարտուղար

11:48 • 06.02.24

Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի,  ընտրություններ չեն լինի. այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Ընտրություններ կարող են լինել, երբ ավարտվի ռազմական դրությունը: Դրա համար պետք է հաղթել, և մենք անպայման կհասնենք դրան», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ներխուժումից հետո ողջ երկրում 30 օր ժամկետով ռազմական դրություն է մտցվել: Դրանից հետո ռազմական դրությունը ամեն անգամ երկարաձգվել է։

Ուկրաինայում ութերորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային այս տարվա գարնանը։ Նոյեմբերին Գերագույն Ռադայում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը համաձայնել են, որ Ուկրաինայում ընտրությունները կանցկացվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։