Իսպանացի ֆերմերները միացել են Եվրոպայում «տրակտորային խռովությանը» (տեսանյութեր)
Իսպանացի ֆերմերները տրակտորներով միացել են Եվրոպայում բողոքի ակցիաներին, որոնք շարունակվում են մի քանի շաբաթ, հայտնում է bbc.com-ը:
Ֆերմերները տրակտորներով փակել են երկրի գլխավոր մայրուղիները՝ միանալով իրենց ֆրանսիացի գործընկերներին։ Նրանք դեմ են ԵՄ-ի գյուղատնտեսական քաղաքականությանը՝ բարեփոխումներին:
Իսպանական Մալագա քաղաքում ֆերմերները այրվող անվադողերով փակել են մուտքը նավահանգիստ։ Մինչդեռ տրակտորները փակել են Վալենսիայի մուտքը. Բարսելոնայում, Արագոնում և Կատալոնիայում ֆերմերները նույնպես ցույցեր են անցկացնում։
Իսպանիայի գյուղատնտեսության նախարար Լուիս Պլանասը կարծում է, որ Եվրահանձնաժողովը կորցրել է գյուղատնտեսության աշխատողների հետ երկխոսություն վարելու հնարավորությունը։
Հաղորդվում է, որ հույն ֆերմերները ևս միացել են «տրակտորային խռովությանը». նրանց բողոքի պատճառը վառելիքի բարձր գներն են։
Բողոքի ակցիաները տարածվում են ԵՄ-ի ավելի ու ավելի շատ երկրներում՝ Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Ֆրանսիա:
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










