Հարցվածների ընդամենը 13,4%-ն է կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի․ Gallup International Association

15:10 • 06.02.24

Հարցման մասնակիցների 38,1%-ը նշել են, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել, 34,2%-ը չեն բացառել փոփոխությունները որոշ դրույթներում, 13,4%-ը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը։

Այս մասին վկայում է «Gallup International Association»-ի Հայաստանում անցկացված հարցումը։

Այն անցկացվել է հունվարի վերջին, իսկ արդյունքները հրապարակվել են այսօր։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է համարել հարցվածների 29,3%-ը, դեմ է 26,9%-ը։

Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 16.1%-ը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 4.7%-ը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին, 3,6 տոկոսը՝ հետախուզման մեջ գտնվող ոստիկանության նախկին աշխատակից, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքը՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստացել է ձայների 2,9 տոկոսը։

Հարցվածների 25,8%-ը չի ցանկանում մասնակցել ընտրություններին։