Հրվ. Կորեայի նախագահը տոների կապակցությամբ ներել է 450,000 քաղաքացու տուգանքները

15:52 • 06.02.24

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը, լուսնային օրացույցով Նոր տարվան ընդառաջ, ներել է ավելի քան 450,000 քաղաքացու վարչական տուգանքները:

Ինչպես գրում է koreajoongangdaily.com-ը, բացի այդ, երկրի նախագահը հատուկ ներում է շնորհել 980 մարդու, այդ թվում՝ նախկին պաշտպանության նախարարին, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, լրագրողների:

Նախագահի նատուկ ներումները սովորաբար շնորհվում են տոներին ընդառաջ: