Արգենտինայի նախագահը, պետական ​​գումարները չծախսելու համար, Իսրայել է մեկնել սովորական ինքնաթիռով

17:44 • 06.02.24

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը ժամանել է Իսրայել. քաղաքական գործչին ուղեկցում է նրա անձնական ռաբբին, հայտնում է cursorinfo.co.il կայքը:

Նշվում է, որ Արգենտինայի առաջնորդը թռել է սովորական ինքնաթիռով՝ միջանկյալ վայրէջք կատարելով Իտալիայում: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը չի ցանկացել այս այցի վրա պետական գումարներ ծախսել։

Ժամանելուց հետո առաջին բանը, որ նա ասել է, այն էր, որ Արգենտինայի դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ: