Մոսկվայում կեղծարարները ԽՍՀՄ բանակի գեներալին խաբել են՝ շորթելով 50 միլիոն ռուբլի
ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական ապարատի ֆինանսական ծառայության նախկին պետին զրկել են ընտանեկան բյուջեից. գեներալի վստահությունը շահելու համար խարդախները հանդիպումները կշանակել են ՌԴ գլխավոր դատախազության շենքի և Մադագասկարի դեսպանատան մոտ, գրում է News.ru-ն։
Հունվարի 23-ին Անատոլի Միրենկովին զանգահարել են անհայտ հեռախոսահամարից։ Մի մարդ, որը ներկայացել է որպես պաշտպանության փոխնախարար Սադովենկո, բացատրել է, որ Ռուսաստանում գործում են հանցագործներ՝ նրանք գումար են գողանում սովորական քաղաքացիներից և այն ուղարկում Ուկրաինայի զինված ուժերին։ Տղամարդը ԽՍՀՄ բանակի գեներալին ասել է, որ իրենք նրա օգնության կարիքն ունեն։
Այնուհետև գեներալին զանգահարել է Անվտանգության դաշնային ծառայության «աշխատակիցը»:
Խարդախների հետ շփվելու հետևանքով Միրենկովը կորցրել է 33 մլն ռուբլի։
Դրանից հետո խաբեբաները սկսել են աշխատել Միրենկովի կնոջ հետ. նա նրանց փոխանցել է 16 միլիոն ռուբլի։ Երբ գեներալը հասկացել է, որ իրենց խաբում են, դիմել է ոստիկանություն։ Նա ոստիկաններին բացատրել է, որ նախկինում նման սխեմաների մասին չի լսել։










