Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի (լուսանկարներ)

09:40 • 07.02.24

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի, ավելի քան 300 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է The Guardian-ը:

 Իշխանությունները չեն բացառում, որ հրդեհները կարող են ոչ թե բնական, այլ մարդածին լինել:

Ամենից շատ տուժել է Վալպարասիո նահանգը: Երկրի նախագահ Գաբրիել Բորիչն այցելել է այնտեղ և ֆինանսական օգնություն խոստացել: