Ավելի քան 22,000 դոլար. Չերչիլի ատամների պրոթեզը վաճառվել է աճուրդում

11:12 • 07.02.24

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդում վաճառվել է 22,600 դոլարով: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ The Cotswold Auction Company-ին հղումով։

Աճուրդը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 6-ին, Անգլիայի արևմուտքում գտնվող Չելթենհեմ (Գլոսթերշիր) քաղաքում։ 

Նմուշն ի սկզբանե գնահատվել է 10,000 դոլար: Գնորդի մասին տեղեկությունները չեն բացահայտվում։

Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, Ուինսթոն Չերչիլն իր կյանքի մեծ մասն ունեցել է ատամնաբուժական խնդիրներ և մի քանի ատամ կորցրել է արդեն 20 տարեկանում։ Նշվում է, որ նրա համար պատրաստվել է մինչև չորս պրոթեզ: Դրանցից երկուսը նա միշտ իր հետ է կրել, իսկ մեկը թաղել են նրա հետ։