Փաշինյանը Տավուշի մարզպետին արձակուրդի է ուղարկում
Վարչապետ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 16-19-ը ներառյալ:
2. Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»։










