Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:46 • 07.02.24

Փետրվարի 7-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Նշենք, որ փետրվարի 7-ին ժամը՝ 12։10 դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։