Դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

21:38 • 07.02.24

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան։

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին», - նկատել է դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին` Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ հավաքածուն պահպանելու համար։