Երևանում ռուսական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը. սկսվել է գազի արտահոսք. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչի պատճառով էլ առկա է գազի արտահոսք:
Նշված փողոցի մի քանի տներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 36-ամյա Կարուշ Մ.-ն, ով վարելիս է եղել Foton մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարը, որում բարձված է եղել շինարարության համար օգտագործվող պարագաներ և մեքենան, գազատար խողովակի տակով անցնելիս, բախվել է դրանց ու կոտրել:










