Մեծ պատիվ է ՀՀ-ի համար ընտրվել հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր․ ԱԳՆ

23:43 • 08.02.24

Մեծ պատիվ է ՀՀ-ի համար ընտրվել հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը 2027թ. ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը: 

Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»:

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին: