Հայտնի է՝ երբ է հրապարակվելու Թաքեր Կառլսոնի հարցազրույցը Պուտինի հետ

12:11 • 08.02.24

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը կհրապարակի այս գիշեր (Երևանի ժամանակով 03:00-ին-Խմբ.):

Նա այս մասին հայտնել է ինստագրամյան էջում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Կառլսոնը հանդիպել և զրուցել է Պուտինի հետ։