Ապօրինի գույքի հարցով շատ թուք ու մուր կերանք, բայց առաջին ծիծեռնակներն արդեն երևում են. Փաշինյան (տեսանյութ)

13:07 • 08.02.24

Ապօրինի գույքի բռնագանձման հարցով շատ թուք ու մուր կերանք։

Այս մասին  կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց պատճառը․

«Մարդիկ մեզ մեղադրում էին, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել և գնացել այդ ամեն ինչը բռնագանձել։ Չնայած դա էլ է հարց, թե ամեն ինչ ասելով ինչ նկատի ունենք։ Մենք որոշել ենք կայացրել գնալ ինստիտուցիոնալ  ճանապարհով։ Մենք այդ օրենսդրությունը շատ քննարկեցին, ընդ որում,  հարց առաջացավ՝ դա որքանով է Սահմանադրական, և որքանով՝  հակասահմանադրական»։

Նա նշեց, որ ապօրինի գույքի հարցով 2023 թվականից առաջին ծիծեռնակներն արդեն երևում են։

Ապօրինի գույքի հարցով շատ թուք ու մուր կերանք, բայց առաջին ծիծեռնակներն արդեն երևում են. Փաշինյան (տեսանյութ)