Ուկրաինական գերությունից վերադարձել է հարյուր ռուս զինվոր. նույնքան ռազմագերիներ են տեղափոխվել Կիև․ ՌԴ ՊՆ
Ուկրաինական գերությունից 100 ռուս զինծառայող է վերադարձվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«2024 թվականի փետրվարի 8-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել են 100 ռուս զինվորական, որոնք գերության մեջ գտնվում էին մահացու վտանգի տակ»,- ընդգծել են գերատեսչությունում։
Հստակեցվում է, որ դրա դիմաց նույնքան ռազմագերիներ են տեղափոխվել Կիև։










