«Ռոնալդ Ռեյգանը երևի շուռ է եկել գերեզմանում, ամո՛թ ձեզ». Լեհաստանի վարչապետը՝ ԱՄՆ հանրապետականներին

12:57 • 08.02.24

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրապարակայնորեն կոշտ կշտամբանք է ուղղել ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներին։

Այսօր առավոտյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Տուսկը նշել է.«Ամերիկայի հարգելի հանրապետական սենատորներ, Ռոնալդ Ռեյգանը, որն օգնեց միլիոնավոր մարդկանց հետ նվաճել մեր ազատությունն ու անկախությունը, այսօր երևի շուռ է եկել գերեզմանում, ամո՛թ ձեզ»: 

Ինչպես նշում է The Guardian-ը, Տուսկի դժգոհությունն առաջացրել է այն փաստը, որ ԱՄՆ Սենատը արգելափակել է երկկուսակցական 118 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը, որի հաստատման դեպքում Ուկրաինան կստանար 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: