Իսպանիայում կալանավորել են Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործներից մեկին
Իսպանիայի ազգային ոստիկանության անդամները ձերբակալել են Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործներից մեկին, ով ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի մեջ, ասվում է թագավորության իրավապահ մարմինների հինգշաբթի օրվա մամուլի հաղորդագրության մեջ։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ազգային ոստիկանության գործակալները Դելտեբր քաղաքում (Տարագոնա) ձերբակալել են Եվրոպայի ամենափնտրվող փախստականներից մեկին,որին Ռումինիայի իշխանությունները որոնում են որպես մարդկանց առեւտրի, անչափահասների առեւտրի եւ անձի դեմ երկու հանցագործությունների հետ կապված հանցագործությունների կատարող»,- ասված է հաղորդագրությունում։










