X սոցիալական ցանցը դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ ներբեռնվողը Պուտինի հարցազրույցի հայտարարությունից հետո

19:46 • 08.02.24

Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցը դարձել է ԱՄՆ-ի ամենահայտնի սոցիալական ցանցը ներբեռնումների առումով՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցի հայտարարության ֆոնին, գրում է TechCrunch ինտերնետային պորտալը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կառլսոնը փետրվարի 6-ին հրապարակել է Պուտինի հետ իր հարցազրույցի հայտարարությունը և շնորհակալություն հայտնել X-ի սեփականատեր Իլոն Մասկին՝ հարցազրույցը չարգելափակելու խոստման համար, երբ այն հրապարակվել է սոցիալական ցանցում։