Գագիկ Գինոսյանին հուղարկավորեցին Եռաբլուրում (տեսանյութ)

17:09 • 09.02.24

«Եռաբլուր» պանթեոնում ազգային պարերի ներքո հուղարկավորեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին:

Նշենք, որ Երևանի կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցին Գագիկ Գինոսյանին։

Նրա սաները և գործընկերները Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին Յարխուշտայով։