Հրաձգություն՝ Վրաստանի շուկաներից մեկում. կան զոհեր

12:35 • 09.02.24

Վրաստանի Ռուսթավի քաղաքի շուկայում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ կրակ բացողը 1988 թվականին ծնված տղամարդ է։

«Սպանվել է 4 մարդ, այդ թվում՝ կրակողի՝ շուկայում աշխատող հորեղբայրը, վիրավորվել է մեկ մարդ՝ կրակողի հորեղբոր որդին», - ավելացրել են վարչության մամուլի ծառայությունից։

Կասկածյալը տեղում բերման է ենթարկվել։