Իսլանդիայի վրայով թռնող օդանավի ուղևորը պատուհանից լուսանկարել է ժայթքած հրաբուխը (տեսանյութ)

17:38 • 09.02.24

Իսլանդիայի վրայով թռնող օդանավի ուղևորներից մեկը լուսանկարել է ժայթքող հրաբուխն ու դրանից թափվող շիկացած լավան:

Ինչպես նշում է Daily Mail-ը, «դժոխային տեսարանը» անչափ տպավորիչ է: 

Իսլանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ հզոր ժայթքումը վնասել է տաք ջրի խողովակները, ինչի հետևանքով շատ տարածքներում կոչ է արվել սահմանափակել տաք ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործումը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

A passenger on a plane flying over the lava captured footage of the extent of the disaster