Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

16:01 • 11.02.24

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:

Հաղորդվում է, որ Յուքսեկովա շրջանում ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 07:36-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,74 կմ խորության վրա։