ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
12:03 • 11.02.24
Airbus EC-130 ուղղաթիռը, որում եղել է վեց մարդ, կործանվել է Մոխավե անապատում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանի մոտ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Դաշնային ավիացիոն վարչությանը:
Սան Բերնարդինո շրջանի շերիֆի տվյալներով՝ դեպքի վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել: Ուղղաթիռը պատկանել է Orbic Air տուրիստական ընկերությանը։
Placeholder










