Արարատի մարզում բախվել են «BMW»-ն ու «VAZ 2107»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Երեկ՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։50-ի սահմաններում Այգեվան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը և սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։










