Հունգարիայի նախագահը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին

18:51 • 12.02.24

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի խորհրդարանին, ասվում է խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթում։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայտնում եմ հարգելի Ազգային ժողովին, որ հրաժարական եմ տալիս Հանրապետության Նախագահի պաշտոնից՝ Հանրապետության Նախագահի իրավական կարգավիճակի և վարձատրության մասին 2011 թվականի օրենքի հիման վրա»,- ասվում է Նովակի ստորագրությամբ փետրվարի 11 ամսով թվագրված նամակում։ 

Խորհրդարանի գրասենյակը փաստաթուղթը գրանցել է փետրվարի 12-ին։