ՌԴ-ն Մեծ Բրիտանիայի 18 քաղաքացու ներառել է «սև ցուցակում». նրանց թվում զինվորականներ կան
Մոսկվան որպես պատասխան միջոցառում ռուսական «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Բրիտանիայի ռազմաքաղաքական վերնախավի և գիտական-ակադեմիական հանրության 18 ներկայացուցչի։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ի պատասխան Լոնդոնի շարունակվող առճակատման ուղղվածության, որի շրջանակներում ջանքեր են գործադրվում ՌԴ-ի դիվայնացման ուղղությամբ, ակտիվորեն հակառուսական նարատիվներ են թխվում` միջազգային ասպարեզում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքով ապահովելը, որոշում է կայացվել ռուսական սև ցուցակում ընդգրկել Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական իսթեբլիշմենթի և գիտական-ակադեմիական հանրության մի շարք «գործիչների»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռուսական «սև ցուցակում» ընդգրկվածների թվում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Քարթլիջը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի տեղակալ Չարլզ Ռոլանդ Վինսենթ Ուոլքերը, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների աշխատակիցներ:










