Ֆերմերները յոթերորդ օրն է՝ փակում են Իսպանիայի ճանապարհները
Իսպանացի ֆերմերները տրակտորներով յոթերորդ օրն անընդմեջ փակել են երկրի ճանապարհները՝ ի նշան բողոքի եվրոպական գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամի դեմ, հայտնում է թագավորության ճանապարհային անվտանգության գլխավոր տնօրինությունը:
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցուցարարները պահանջում են ավելի շատ ֆինանսավորում երաշտի դեմ պայքարելու, աշխատանքային պայմանների բարելավման, իրենց արտադրանքի արդար գների հաստատման, գյուղատնտեսական դիզվառելիքի համար հարկային արտոնությունների պահպանման և եվրոպական գյուղատնտեսական քաղաքականության փոփոխման համար:
Բացի այդ, ֆերմերներին են միացել բեռնափոխադրողները։ Նրանք արդեն երկրորդ օրն է անժամկետ գործադուլ են անում։ Սպասվում է, որ նմանատիպ բողոքի ակցիաներ ողջ երկրում կանցկացվեն փետրվարի ողջ ընթացքում:










