Պուտինից հարցազրույց վերցրած ամերիկացի լրագրող Կառլսոնը խոստովանել է, որ Մոսկվան շատ ավելի գեղեցիկ է, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք

19:10 • 12.02.24

Մոսկվան ավելի հաճելի տպավորություն է թողնում, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք, Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին։

«Ինձ համար ապշեցուցիչ էր, որ Մոսկվան, որտեղ ես նախկինում երբեք չէի եղել, Եվրոպայի ամենամեծ քաղաքն է՝ 13 միլիոն մարդ, շատ ավելի գեղեցիկ էր, քան իմ երկրի ցանկացած քաղաք:

Ես պատկերացում չունեի այս մասին։ Այն շատ ավելի մաքուր է, անվտանգ և էսթետիկորեն ավելի գեղեցիկ: Նրա ճարտարապետությունը, սնունդը, ծառայություններն ավելի լավն են, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք»,- ասաց նա:

Միաժամանակ լրագրողը նշել է, որ նախատեսում է շարունակել ապրել ԱՄՆ-ում։