ՄԱԿ-ում խոստովանել են, որ հակամարտությունն Ուկրաինայում սկսվել է 2014 թվականին

20:15 • 12.02.24

Ուկրաինայում հակամարտությունը չի սկսվել 2022 թվականի փետրվարին, այն սկսվել է երկրի արևելքում 2014 թվականից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինայում զինված հակամարտությունը չի սկսվել 2022 թվականի փետրվարի 24-ին, այլ սկսվել է երկրի արևելքում 2014 թվականից»,- ասել է Յենչսան։

Ռուսաստանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր հատուկ ռազմական գործողությամբ ոչ թե սկսում, այլ ավարտում է պատերազմը։