Խոշոր հրդեհ` Անապայում․ բարձրահարկ շենքից տարհանվել է 440 մարդ, 112-ը՝ երեխա
22:33 • 13.02.24
Անապայի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 440 մարդ է տարհանվել, որոնցից 112-ը՝ երեխա։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով 1 մարդ է տուժել։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 70 մարդ և 22 միավոր տեխնիկա։
Placeholder










