Բագրևանդում բախվել է 4 ավտոմեքենա
Երեկ՝ փետրվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բագրևանդի փողոցում՝ թիվ 70 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Infiniti մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մի երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկների կողմից անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։










