Տաջիկստանի նախագահը հայտարարել է, որ քաղծառայողները պետք է տիրապետեն առնվազն 2 օտար լեզվի

12:30 • 13.02.24

Տաջիկստանում պաշտոնյաները ստիպված կլինեն օտար լեզուներ սովորել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

Երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ քաղաքացիական ծառայողները պետք է իմանան առնվազն երկու օտար լեզու (բացի մայրենիից): Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղծառայողի առջև դրված կարևոր խնդիրներից է պետական լեզվի իմացությունը բարձր մակարդակով և երկու օտար լեզվի իմացությունը նույն մակարդակով։ 

Պաշտոնյաներին մեկ տարի ժամանակ կտրվի լեզվական իմացությունը բարելավելու համար, իսկ եթե չհաջողվի, «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն։