Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը

18:41 • 13.02.24

Հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝  գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Սիրելի՛ երևանցիներ,

Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները: 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ: