Իրանում գազատարի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

09:38 • 14.02.24

Իրանի Բորուջեն քաղաքում գլխավոր գազատարի վրա պայթյուն, ապա դրան հաջորդած հրդեհ է տեղի  ունեցել, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ 

Գործակալության տվյալներով՝ Բորուջենի քաղաքապետը հայտնել է, որ այս հատվածում գազամատակարարումը դադարեցվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և հրշեջ ջոկատները։

Լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: