Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է լոկալ ռազմական գործողություններ սկսել՝ դրանք Հայաստանի դեմ լայնածավալ պատերшզմի վերածելու հեռանկարով

12:41 • 15.02.24

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։

Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ 

Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում։

Վարչապետը կրկին վերահաստատեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։