Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը

19:35 • 16.02.24

Իլհամ Ալիևը փետրվարի 16-ին հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Ալիևի կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի կառավարության անդամ են նշանակվել հետևյալ անձինք.

Առաջին փոխվարչապետ՝ Յաղուբ Էյուբով,

Փոխվարչապետ - Ալի Ախմեդով,

Փոխվարչապետ – Շահին Մուստաֆաև,

Ներքին գործերի նախարար – Վիլայաթ Էյվազով,

Բնապահպանության և բնական պաշարների նախարար - Մուխթա Բաբաև,

Գիտության և կրթության նախարար - Էմին Ամրուլլաև,

Էներգետիկայի նախարար - Փարվիզ Շահբազով,

Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար – Սահիլ Բաբաև,

Արտակարգ իրավիճակների նախարար – Քամալեդդին Հեյդարով,

Երիտասարդության և սպորտի նախարար - Ֆարիդ Գայբով,

Արտաքին գործերի նախարար - Ջեյհուն Բայրամով,

Էկոնոմիկայի նախարար – Միքայիլ Ջաբբարով,

Գյուղատնտեսության նախարար - Մաջնուն Մամեդով,

Ֆինանսների նախարար – Սամիր Շարիֆով,

Մշակույթի նախարար – Ադիլ Քարիմլի,

Պաշտպանության նախարար – Զաքիր Հասանով,

Պաշտպանական արդյունաբերության նախարար - Վուգար Մուստաֆաև,

Թվային զարգացման և տրանսպորտի նախարար - Ռաշադ Նաբիև,

Առողջապահության նախարար - Թեյմուր Մուսաև,

Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ - Բահար Մուրադովա,

Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ - Ֆուադ Մուրադով,

Պետական մաքսային կոմիտեի նախագահ - Շահին Բաղիրով,

Պետական սահմանային ծառայության պետ- Էլչին Գուլիև,

Վիճակագրության պետական կոմիտեի նախագահ Թաիր Բուդագով, քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ - Անար Գուլիև,

Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ - Ռովշան Շուքյուր օղլու Ռզաև,

Միգրացիոն ծառայության պետ - Վուսալ Հուսեյնով,

Պետական անվտանգության ծառայության պետ - Ալի Նագիև,

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար - Օրխան Սուլթանով,

Զինվորական ծառայության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ - Մուրսալ Իբրահիմով,

Ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահ - Զաուր Միքայիլով, զբոսաշրջության պետական գործակալության նախագահ - Ֆուադ Նագիև,

Սննդի անվտանգության գործակալության նախագահ - Գոշգար Թահմազլի,

Ազգային արխիվի վարչության պետ - Ասքեր Ռասուլով: