Ռուսաստանը պատասխանատու է Նավալնիի մահվան համար. ԱՄՆ պետքարտուղար

20:24 • 16.02.24

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է ռուս ընդդիմադիր առաջնորդի մահվան համար։

Մյունխենում Բլինկենը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը «հետապնդել, թունավորել և ձերբակալել է» մի ակտիվիստի, ով պայքարում էր կոռուպցիայի դեմ։

«Դրա պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,- ընդգծել է Բլինկենը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Նավալնիի մահը սարսափելի լուր է անվանել։

«Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն՝ որպես ռուսական ժողովրդավարության ամենակատաղի պաշտպան»,- ասել է Սունակը: