Թբիլիսիում մեքենան Մետեխիի կամրջից Քուռ գետն է ընկել (տեսանյութ)
Թբիլիսիում գիշերը Մետեխիի կամրջից Քուռ գետն է ընկել ավտոմեքենա. փրկարարները մեքենայում հայտնաբերել են մեկ դի։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Լևան Մուսելիանիի խոսքով՝ մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ։
Ըստ դեպքի ականատեսների՝ հինգշաբթի ուշ երեկոյան մեքենան բախվել է Մետեխի կամրջի արգելապատնեշին ու ընկել գետը։










