Նոր նախարար նշանակե՞լ են․ Վահան Քերոբյանի հարցը լրագրողներին՝ դատական նիստից առաջ
Մեկնարկել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հարցով դատական նիստը։ Նախքան նիստի սկսվելը լրագրողները դատարանի դահլիճում հարցեր ուղղեցին Վահան Քերոբյանին։
Վերջինս իր հերթին հարց ուղղեց լրագրողներին՝ ասելով․
«Նոր նախարար նշանակե՞լ են»։
Լրագրողի հարցին՝ դա՞ է իրեն մտահոգող միակ հարցը, Քերոբյանը պատասխանեց՝ այո։
Իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին Քերոբյանը չպատասխանեց՝ նշելով, որ քննություն է ընթանում։
Հարցին՝ իրեն արժանի փոխարինող ում է տեսնում, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան։










